Արգենտինայի հավաքականը միայն 1 դեպքում կարող է աշխարհի չեմպիոն դառնալ. Մարադոնա

11 Փետրվարի 2018 11:40
Արգենտինայի հավաքականը միայն 1 դեպքում կարող է աշխարհի չեմպիոն դառնալ. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է հավաքականի մարզիչ Խորխե Սամպաոլիին և հայտարարել է, որ ազգային ընտրանին այլևս առաջվանը չէ:

«Ինձ անհանգստացնում է այն, որ Արգենտինայի հավաքականից դադարել են վախենալ: Այսօր, բացառությամբ Մեսսիի, արգենտինացի ֆուտբոլիստներին չեն վերաբերվում այնպես, ինչպես առաջ: Նիգերիայի դեմ վերջին խաղում քիչ էր մնում 8 գոլ բաց թողնեինք:

«Ալբիսելեստե»-ն Մունդիալ-2018-ում հաղթելու 60% շանս ունի, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Մեսսիի մոտ ամեն ինչ կարգին լինի: Հնարավոր չէ, որ Մաուրո Իկարդին աշխարհի առաջնության ժամանակ հայտնվի հարձակման գծում, քանի որ Իգուաինը նրանից 10 անգամ լավն է: Սամպաոլին ոչինչ չի հասկանում: Նա միայն գիտի, թե ինչ է ուտելու իր ընկերների հետ ճաշի ժամանակ»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Diario Popular-ը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: