Ֆերգյուսո՛ն, հետույքդ կբերես օկտագոն գարնանը. Խաբիբի թիմ

10 Հոկտեմբերի 2019 11:22
Ֆերգյուսո՛ն, հետույքդ կբերես օկտագոն գարնանը. Խաբիբի թիմ

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտնել է, որ ռուս մարզիկի թիմը ցանկանում է՝ Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտն անցնի 2020 թվականի գարնանը:

«Տո՛նի, հետույքդ կբերես օկտագոն մարտին կամ ապրիլին: Մենք քեզ լավ կծեծենք, որից հետո կարող ես ավարտել կարիերադ:

Ֆերգյուսոնը տարին մեկ է մենամարտ անցկացնում, այդ պատճառով էլ չի կարող իր պայմաններն առաջադրել»,- Ալիի խոսքերը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ UFC-ն 4 անգամ փորձել է կազմակերպել Խաբիբ-Տոնի մենամարտը, սակայն բոլոր դեպքերում այն խափանվել է մարտիկներից մեկի պատճառով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: