Մաքգրեգորը կրկին մարտահրավեր է նետել Նուրմագոմեդովին

08 Հոկտեմբերի 2019 14:06
Մաքգրեգորը կրկին մարտահրավեր է նետել Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ևս 1 անգամ ցանկություն է հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

Մաքգրեգորը համաձայնվել է Խաբիբի հետ մենամարտել Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Մոսկվայում:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը հայտարարել էր, որ իր որդին պատրաստ է կրկին մենամարտել Մաքգրեգորի հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթեց Մաքգրեգորին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: