Խաբիբը համաձայնվել է ռևանշ անցկացնել Մաքգրեգորի հետ

03 Հոկտեմբերի 2019 16:15
Խաբիբը համաձայնվել է ռևանշ անցկացնել Մաքգրեգորի հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ, հայտարարել է Նուրմագոմեդովի հայրը:

«Եթե Քոնորը ցանկանում է, ապա մենք սպասում ենք նրան Մոսկվայում: Սակայն դեռ պետք է լուծենք Ֆերգյուսոնի հարցերը»,- ասել է ռուս մարզիկի հայրը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին կայացած մենամարտում Քոնոր Մաքգրեգորը պարտություն կրեց Խաբիբ Նուրմագոմեդովից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: