Հայտնի է, թե երբ կրկին օկտագոն դուրս կգա Մաքգրեգորը

03 Հոկտեմբերի 2019 14:44
Հայտնի է, թե երբ կրկին օկտագոն դուրս կգա Մաքգրեգորը

UFC-ի նախագահ Դան Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգում խառը մենամարտերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մենամարտի անցկացման ժամկետին:

«Ես զրուցել եմ Քոնորի հետ և կարծում եմ, որ նա իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերին: Հնարավոր է, որ մենամարտը կայանա Իռլանդիայում»,- ասել է Ուայթը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը վերջին անգամ մենամարտ անցկացրել էր 2018 թվականի հոկտեմբերին, երբ պարտություն կրեց գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: