Bellator 228. Մուսասին ռևանշի է հասել Մաչիդայի նկատմամբ (տեսանյութ)

29 Սեպտեմբերի 2019 12:00
Bellator 228. Մուսասին ռևանշի է հասել Մաչիդայի նկատմամբ (տեսանյութ)

Bellator 228 գլխավոր մենամարտում հանդիպել են հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին ու Բրազիլիայի ներկայացուցիչ Լիոտո Մաչիդան:

Մենամարտը տևել է 3 ռաունդ. արդյունքում, մրցավրների որոշմամբ, հաղթանակ է տոնել Մուսասին (30:27, 29:28, 28:29):

Հիշեցնենք, որ սա մարտիկների 2-րդ մենամարտն էր միմյանց միջև. UFC Fight Nights 36 շրջանակում կրկին մրցավարների որոշմամբ, հաղթանակ էր տոնել բրազիլացին:

Հավելենք, որ սա Հոլանդիան ներկայացնող Մուսասիի 46-րդ պրոֆեսիոնալ հաղթանակն էր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: