Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նախնական տվյալներով իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին:
Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, որը մենամարտի ժամկետի մասին տեղեկությունը հաղորդել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Թոնի Ֆերգյուսոնը նաև նշել է, որ ամեն ինչ անելու է Խաբիբից չեմպիոնի տիտղոսը խլելու համար: