Աբու Դաբիում UFC-242-ի գլխավոր մենամարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովի ու ամերիկացի Դաստին Պորյեի դիմակայությունն է:
Մարտն ավարտվեց 3-րդ ռաունդում, որտեղ ռուս մարտիկը կարողացավ պարանոցի խեղդում հնարք կիրառել ու ստիպել հանձնվել իր հակառակորդին:
Այսպիսով, Խաբիբ Նուրմագոմեդովն իր պրոֆեսիոնալ կարիերայի 28-րդ հաղթանակն է տոնում՝ պահպանելով թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: