UFC 242. Նուրմագոմեդով - Պորյե. ուղիղ հեռարձակում

07 Սեպտեմբերի 2019 23:02
UFC 242. Նուրմագոմեդով - Պորյե. ուղիղ հեռարձակում

Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի է ունենում  խառը մենամարտերի UFC 242 մրցաշարը:

Երեկոյի ընթացքում մի քանի մենամարտ է նախատեսված, սակայն գլխավոր մարտը կայանալու է թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

Գոտու այժմյան տիրակալ, Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովը փորձելու է իր տիտղոսը պաշտպանել ամերիկացի մարտիկ Դաստին Պորյեի դեմ մենամարտում:

Հիշեցնենք, որ Խաբիբը կարիերայի ընթացքում 27 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել ու նույնքան հաղթանակ տոնել: Դաստինի հաշվին կա 31 մենամարտ, 25 հաղթանակ, 5 պարտություն (31-ից 1-ը չկայացած է համարվել):

Առաջարկում ենք դիտել երկար սպասված առճակատման ուղիղ հեռարձակումը: Ամենայն հավանականությամբ, Խաբիբ - Պորյե մենամարտը կսկսվի կեսգիշերն անց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: