Խաբիբ Նուրմագոմեդովը 8 կգ քաշ է հավաքել Դաստին Պորյեի դեմ մենամարտի կշռման արարողությունից հետո

07 Սեպտեմբերի 2019 20:37
Խաբիբ Նուրմագոմեդովը 8 կգ քաշ է հավաքել Դաստին Պորյեի դեմ մենամարտի կշռման արարողությունից հետո

 

UFC-ի թեթև (մինչև 70,3) քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վերականգնվել է 8 կգ-ով Դաստին Պորյեի դեմ մանեմարտից առաջ համապատասխան քաշը ապահովելուց հետո:

Երեկ կայացած կշռման արարողությունից հետո ռուս մարտիկը կշռել էր անհրաժեշտ 70,3 կգ-ը: Կանոնների համաձայն՝ դրանից հետո մարզիկները կարող են վերականգնել իրենց քաշը:

«Խաբիբը 8 կգ է ավելացրել»,- Նուրմագոմեդովի հոր խոսքերը փոխանցում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդով - Պորյե մենամարտը կայանալու է այսօր Աբու Դաբիում: Մեկնարկը Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: