Sport24. Հայտնի է դարձել՝ քանի մենամարտ է Խաբիբն անցկացնելու UFC-ում

19 Օգոստոսի 2019 21:43
Sport24. Հայտնի է դարձել՝ քանի մենամարտ է Խաբիբն անցկացնելու UFC-ում

 UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին, ըստ կազմակերպության հետ պայմանագրի, մնացել է անցկացնելու 2 մենամարտ: Այս մասին հաղորդում է Sport24-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, շատ հնարավոր է, որ ռուս մարզիկն այդ մենամարտերից հետո որոշի ավարտել կարիերան:

Ներկայում նա համարվում է UFC-ի ամենաբարձր վարձատրվող մարտիկներից մեկը:

Հաջորդ մենամարտը Նուրմագոմեդովն անցկացնելու է սեպտեմբերի 7-ին Աբու-Դաբիում: UFC 242 մրցաշարի շրջանակում նրա մրցակիցն է լինելու Ջասթին Պորյեն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: