Կոնորը պատրաստ է վերադառնալ ու մենամարտել Խաբիբի հետ. UFC-ի նախագահ

31 Հուլիսի 2019 20:34
Կոնորը պատրաստ է վերադառնալ ու մենամարտել Խաբիբի հետ. UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հանդիպել է կազմակերպության նախկին չեմպիոնի Կոնոր ՄաքԳրեգորի հետ: Նրա խոսքերով, իռլանդացին ցանկանում է մենամարտ անցկացնել Նուրմագոմեդով - Պորյե դիմակայության հաղթողի հետ:

«Կոնորի հետ շփվել ենք նախորդ շաբաթ. նա պատրաստ է վերադառնալ ու մենամարտել: Հարցը կայանում է՝ ե՞րբ և ու՞մ դեմ: Նա ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Խաբիբի հետ ու պատրաստ է կանգնել Խաբիբ - Պորյե զույգի հաղթողի դեմ:

Այս բիզնեսում ամեն ինչ հնարավոր է, ու չեմ բացառում նաև վնասվածքները: Ուզում եմ հստակ ընդգծել՝ հերթի մեջ առաջինը Ֆերգյուսոնն է, հետո՝ Կոնորը»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է tsn.ca-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականին կայացած Խաբիբ - Կոնոր մենամարտն ավարտվել էր ռուս մարզիկի հաղթանակով: Նա 4-րդ ռաունդում խեղդող հնարք էր կիրառել, որից հետո իռլանդացին հանձնվել էր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: