Լեգենդար բռնցքամարտիկ Մայկ Թայսոնը կարծում է, որ եթե ապագայում տեղի ունենա Խաբիբ Նուրմագոմեդովի ու Կոնոր ՄաքԳրեգորի ռևանշ մենամարտը, ապա կրկին հաղթանակը կուղեկցի ռուս մարտիկին:
«Կարծում եմ՝ Կոնորը հանճար է գովազդային տեսանկյունից: Նա նաև կարողանում է հիանալի հարվածել: Հանրությունը ցանկանում է տեսնել նրա ու Խաբիբի ռևանշ մրցամարտը, սակայն վստահ եմ, որ դրա կարիքը չկա: ՄաքԳրեգորը երբեք չի կարող հաղթել Նուրմագոմեդովին»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է Low Kick MMA-ն:
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 6-ին կայացած մենամարտում ռուս մարզիկը իռլանդացուն հաղթել էր 4-րդ ռաունդում՝ կիրառելով խեղդում հնարք: