Ֆերգյուսոնը կանխատեսում է արել Խաբիբ - Պորյե մենամարտի վերաբերյալ

08 Հուլիսի 2019 23:43
Ֆերգյուսոնը կանխատեսում է արել Խաբիբ - Պորյե մենամարտի վերաբերյալ

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն (ժամանակավոր) Տոնի Ֆերգյուսոնը հայտնել է, թե ում է համարում ֆավորիտը Խաբիբ Նուրմագոմեդով - Դաստին Պորյե զույգից:

«Էլ Կուկույ»-ը ընդգծել է յուրաքանչյուրի ուժեղ կողմերն ու կանխատեսում արել մենամարտի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ Խաբիբը կհաղթի Պորյեին: Դաստինը բռնցքամարտի հիանալի ունակություններ ունի, ինչպես նաև կարողանում է ճնշում գործադրել, սակայն Նուրմագոմեդովը նրա հետ պետք է ըմբշամարտի: Եթե Պորյեն չկարողանա արագ գործել, կհայտվի օկտագոնի հատակին: Խաբիբի պարագայում դա կնշանակի, որ ամեն ինչ ավարտված է»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է MMA Junkie-ն:

Հավելենք, որ Նուրմագոմեդով - Պորյե մենամարտը կայանալու է սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: