Խաբիբ Նուրմագոմեդովը կանխատեսում է արել «Ոսկե գնդակ»-ի ապագա հաղթողի վերաբերյալ

02 Հուլիսի 2019 15:14
Խաբիբ Նուրմագոմեդովը կանխատեսում է արել «Ոսկե գնդակ»-ի ապագա հաղթողի վերաբերյալ

UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն, ով նաև ֆուտբոլ մեծ սիրահար է, Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում կարծիք է հայտնել «Ոսկե գնդակ»-ի ապագա դափնեկրի մասին:

«Ռոնալդուի հետ հաճախ ենք շփվում սոցիալական ցանցերով: Ազգերի լիգայի գավաթը նվաճելու առթիվ նրան չեմ հասցրել շնորհավորել, սակայն Սկուդետոյի համար՝ շնորհավորել եմ: Հաջող մրցաշրջան էր «Յուվե»-ի համար, սակայն Չեմպիոնների լիգայում պարտվեցին:

Դժվար է ասել՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին. Վան Դեյկը, Սալահը, թե՞ Ալիսոնը: Կցանկանայի, որ մրցանակը բաժին հասնել պաշտպանի կամ դարպասապահի:

Եթե Բրազիլիան նվաճի Ամերիկայի գավաթը, «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ալիսոնը, հակառակ դեպքում՝ Վան Դեյկը: Մեսսին ու Ռոնալդուն առանց այն էլ շատ ունեն այդ մրցանակից: Թարմ արյուն է պետք:

Վերջին անգամ պաշտպաններից Կանավարոն է արժանացել նման պատվի 2006 թվականին: Ինչպես տեսնում եք՝ բավականաչափ ինֆորմացիա ունեմ ֆուտբոլի մասին»,- եզրափակել է ռուս մարտիկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Աբու Դաբիում Խաբիբն իր հերթական մենամարտը կանցկացնի: Մրցակիցը ամերիկացի մարտիկ Դաստին Պորյեն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: