Դանա Ուայթն ասել է, թե ով է UFC-ի պատմության լավագույն մարտիկը

28 Հունիսի 2019 18:41
Դանա Ուայթն ասել է, թե ով է UFC-ի պատմության լավագույն մարտիկը

UFC-Ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ կիսածանր քաշային կարգի չեմպիոն Ջոն Ջոնսին համարում է կազմակերպության պատմության լավագույն մարտիկ:

«Ջոնը իսկական ճնշում է: Նրան համարում եմ UFC-ի պատմության մեջ լավագույնը: Ջոնն ունի բոլոր որակները այդ կարգավիճակին համապատսխանելու համար: Նա շատ դժվարությունների է հանդիպել, սակայն կարողացել է ուժեղ մնալ: Դա ցնցող է: Ջոնսը ֆենոմեն է ու լավագույնը: Ինչ-որ մեկը կարող է չհամաձայյնվել ինձ հետ, բայց կարծիքս անբեկանելի է»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ հաջորդ մենամարտը Ջոնս անցկացնելու է հուլիսի 6-ին Լաս Վեգասում: Նրա մրցակիցը  Տիագո Սանտոսն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: