Ջաստին Բիբերի և Թոմ Կրուզի մենամարտը կազմակերպելու համար լուրջ մարդիկ են զանգահարել ինձ. UFC-ի նախագահ

21 Հունիսի 2019 19:30
Ջաստին Բիբերի և Թոմ Կրուզի մենամարտը կազմակերպելու համար լուրջ մարդիկ են զանգահարել ինձ. UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է հայտնի կանադացի երգիչ Ջաստին Բիբերի և ամերիկացի դերասան Թոմ Կրուզի միջև հնարավոր մենամարտի մասին խոսակցությունները:

«Վերջերս ինձ զանգ եկավ՝ չեմ ուզում ասել նրանց անունը, սակայն վստահեցնում եմ, որ շատ լուրջ մարդիկ են ու պատրաստ են պատասխան տալ իրենց խոսքերի համար: Այդ տղաները ինձ հայտնեցին, որ ցանկանում են մասնակցել Թոմ Կրուզի ու Ջաստին Բիբերի մենամարտի կազմակերպչական գործերին: Նաև հայտնեցին, որ Կրուզը տվել է իր համաձայնությունը: Եթե դա այդպես է, ուրեմն շուտով պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ՝ երկրպագունների համար ֆանտաստիկ իրադարձություն կլինի, UFC-ի կարիերայում էլ՝ բացառիկ դեպք»,- Դանայի խոսքերը փոխանցում է The Sun-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Բիբերը մարտահրավեր է նետել, իսկ Օսկարի եռակի հավակնորդը տվել է իր համաձայնությունն ու պատրաստ է դուրս գալ օկտագոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: