Վախկոտնե՛ր, դուք նվիրված չեք սպորտին. Ֆերգյուսոնը վիրավորել է ՄաքԳրեգորին ու Նուրմագոմեդովին

07 Ապրիլի 2019 23:42
Վախկոտնե՛ր, դուք նվիրված չեք սպորտին. Ֆերգյուսոնը վիրավորել է ՄաքԳրեգորին ու Նուրմագոմեդովին

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Տոնի Ֆերգյուսոնը գրառում է կատարել թվիթերյան էջում, որտեղ կրկին քննդատել է Կոնոր ՄաՔգրեգորին ու Խաբիբ Նուրմագոմեդովին:

«Կոնոր, դու հանձնվել ես, իսկ հետո՝ փախել: Հիմա դու ռևանշ ես աղերսում՝ խանգարելով ինձ: Դու կեղծավոր հիմար ես: Խաբիբ, ե՞րբ ես մենամարտելու ինձ հետ, անհասկացո՛ղ: Որքա՞ն ես փախչելու ինձնից, ինչպես դա արեցիր UFC 209-ում: Վախկոտնե՛ր, դուք նվիրված չեք սպորտին: Ես եմ իսկական չեմպիոնը»,- գրել է ամերիկացին:

Հիշեցնենք, որ իռլանդացի ու ռուս մարզիկները որակազրկված են իրենց մենամարտի վերջում ծեծկռտուք հրահրելու համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: