Հայտնի է, թե երբ է անցկացնելու հաջորդ մենամարտը Նուրմագոմեդովը

27 Մարտի 2019 21:03
Հայտնի է, թե երբ է անցկացնելու հաջորդ մենամարտը Նուրմագոմեդովը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է աշնանը, տեղեկացնում է mmanews.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպության ղեկավարը որոշել է, որ ապրիլին ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Դաստին Պորյեն ու Մակս Հոլուեյը: Կանխատեսվում է, որ հենց այս զույգի հաղթողն էլ սեպտեմբերին կկանգնի ռուս մարզիկի առջև:

Հավակնորդների թվում է նաև Տոնի Ֆերգյուսոնը, ով հոգեբանական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ մեկ այլ անվանի մարտիկ՝ իռլանդացի Կոնոր ՄաքԳրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: