Նուրմագոմեդով - ՄաքԳրեգոր մենամարտը ռեկորդային շահույթ է ապահովել

01 Փետրվարի 2019 23:24
Նուրմագոմեդով - ՄաքԳրեգոր մենամարտը ռեկորդային շահույթ է ապահովել

 2018թ. հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC 229 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը Խաբիբ Նուրմագոմեդով - Կոնոր ՄաքԳրեգոր՝ թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտն էր:

Ինչպես տեղեկացնում է Yahoo Sports-ը, այն UFC-ին 86,4 մլն դոլարի եկամուտ է բերել, ինչը ռեկորդային ցուցանիշ է կազմակերպության պատմության ընթացքում:

Մրցաշարին ներկա է եղել 20034 հանդիսական, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 17,1 մլն:

Հատկանշական է, որ UFC 229-ի շնորհիվ 400 նոր աշխատատեղ է բացվել, իսկ Նևադա նահանգը 3.2 մլն շահույթ է ստացել:

Հիշեցնենք, որ մենամարտում հաղթել էր ռուս մարզիկը՝ 4-րդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: