Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

21 Հունվարի 2019 18:41
Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարծում է, որ բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտը շահավետ կլինի երկւո կողմերի համար էլ:

Բացի այդ, ռուս մարզիկը նշել է, որ պատրաստվում է մի քանի մենամարտից հետո ավարտել կարիերան:

«Եվս 3 մենամարտ և կարեղ եմ ավարտել կարիերաս: Վստահ եմ՝ Մեյվեզերի դեմ շատ խնդիրներ չեմ ունենա: Նա տարեց բռնցքամարտիկ է. ինձ համար դժվար կլիներ Գոլովկինի կամ Ալվարեսի դեմ:

Ֆլոյդը մեծ անուն ունի, և ես կարծում եմ՝ կարող եինք նրա հետ «մեծ ձուկ» բռնել: Կցանկանայի մենամարտել նաև Ջորջ Սեն-Պյերի դեմ. նա մեր մարզաձևի լեգենդն է»,- Նուրմագոմեդովի խոսքերը փոխանցում է Submission Radio-ն:

Ավելի վաղ Նուրմագոմեդովը հայտնել էր, որ կմենամարտի Մեյվեզերի հետ 100 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: