Նուրմագոմեդովին երկարատև որակազրկում է սպառնում

20 Հունվարի 2019 22:08
Նուրմագոմեդովին երկարատև որակազրկում է սպառնում

 UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նումագոմեդովը Մելբուրնում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կարող է որակազրկվի Նևադա նահանգի Աթլետիկայի հանձնաժողովի կողմից:

«Հունվարի 29-ին ամեն ինչ պարզ կլինի. Չի բացառվում, որ ինձ որակազրկեն 9 ամսով կամ 1 տարով: Այդ պարագայում, չեմ կարող ասել՝ ով կլինի հաջորդ մրցակիցս»,- ռուս մարզիկի խոսքերը փոխանցում է sportbox-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթել էր Կոնոր Մաքգրեգերին, որից հետո մարտիկների թիմերի միջև ծեծկռտուք էր սկսվել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: