ՄաքԳրեգորը համաձայնել է մենամարտել «Կովբոյ»-ի դեմ

20 Հունվարի 2019 18:47
ՄաքԳրեգորը համաձայնել է մենամարտել «Կովբոյ»-ի դեմ

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր ՄաքԳրեգորին մարտահրավեր է նետել Դոնալդ Սերոնեն, ով մարզական աշխարհին ավելի շատ հայտնի է «Կովբոյ» անունով:

Հունվարի 20-ին Բրուկլինում՝ UFC Fight Night 143 մրցաշարում ամերիկացին տեխնիկական նոկաուդով հաղթել էր Ալեքսանդր Էրնանդեսին: Մարտն ավարվել էր 2-րդ ռաունդում:

Դրանից հետո Սերոնեն մարտահրավեր էր նետել իռլանդացուն, իսկ վերջինը վայրկյանական պատասխան էր տվել թվիթերյան իր էջում՝ հայտարարելով, որ պատրաստ է դուրս գալ նրա դեմ:

Հիշեցնենք, որ Կոնորը իր վերջին մարտում պարտվել էր Խաբիբ Նուրմագոմեդովին 2018 թվականի հոկտեմբերի 6-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: