Խաբիբը իր երկրպագուին հրավիրել է «Ռեալ»-ի խաղին, երբ նա խոստովանել է, որ սիրում է «Բարսելոնա»-ին

08 Հունվարի 2019 18:04
Խաբիբը իր երկրպագուին հրավիրել է «Ռեալ»-ի խաղին, երբ նա խոստովանել է, որ սիրում է «Բարսելոնա»-ին

UFC-ի թեթեև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին «Նամակ Խաբիբին» բարեգործական ակցիայի շրջանակում գրել է Բիլալ Ջաբրաիլով անունով երկրպագուն՝ խնդրելով օգնել իրեն «Բարսելոնա»-ում փորձաշրջան անցնելու հարցում :

Հատկանշական է, որ ռուս մարզիկը պապասխանել է իր երկրպագուին՝ առաջարկելով ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Այաքս» հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 5-ին Մադրիդում, ինչպես նաև դիտել թիմի նախախաղային մարզումը:

Պարզվում է, Նուրմագոմեդովը պաշտոնական հրավեր է ստացել «արքայական» ակումբի կողմից:

«Հրավիրում եմ քեզ, կարծում եմ՝ քեզ դուր կգա: Միգուցե, քեզ դրսևորես մարզման ժամանակ և մնաս Իսպանիայում»,- գրել է 30-ամյա չեմպիոնը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: