Կոնորին մեկ բան չի հերիքում իդեալական մարտիկ լինելու համար. UFC-ի նախագահ

21 Դեկտեմբերի 2018 18:11
Կոնորին մեկ բան չի հերիքում իդեալական մարտիկ լինելու համար. UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը կարծում է, որ իդեալական մարտիկ լինելու համար Կոնոր ՄաքԳրեգորին մեկ բան չի հերիքում:

«Կոնորի հետ դժվար է ընդհանուր հայտարարի գալը, և նա վաստակել է այդ իրավունքը: Երբ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է նրա գլխավոր թերությունը, առանց վարանելու պատասխանում եմ, որ դա ուշանալու սովորությունն է:

Դրանից զատ՝ ՄաքԳրեգորը հիանալի և ուրախ տղա է, ինչպես նաև ֆանտաստիկ մարտիկ: Եթե կարողանար ներկայանալ ճիշտ ժամանակին, ապա կարող եմ հավաստիացնել՝ իդելական մարզիկ կլիներ»,- ամերիկացու խոսքերը փոխանցում է Barstool Sports-ը:

Հավելենք, որ UFC 202 և 229 մրցաշարերի մամուլի ասուլիսների ժամանակ իռլանդացին ժամանակին չի ներկայացել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: