Մեյվեզեր - Նասուկավա. մրցավարներ չեն լինելու

07 Դեկտեմբերի 2018 19:26
Մեյվեզեր - Նասուկավա. մրցավարներ չեն լինելու

Դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում Rizin մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի և ճապոնացի ծագող աստղի՝ Տենշին Նասուկավայի ցուցադրական մենամարտը, տեղեկացնում է MMA Fighting-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 41-ամյա ամերիկացին և 20-ամյա ճապոնացին կմենամարտեն բռնցքամարտի կանոններով 3 ռաունդ՝ 3 րոպե տևողությամբ: Երկու մարտիկներն էլ կրելու են Rizin ֆիրմայի արտադրության ձեռնոցներ:

Նախատեսված է 67,7 կգ քաշային կարգը և արդյունքը չի գրանցվելու մարզիկների ընդհանուր վիճակագրության մեջ:

Մրցավարներ չեն լինելու, ինչը նշանակում է, որ մարտի ավարտին ընդհանուր մրցավարական որոշում չի հայտարարվելու:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: