Նուրմագոմեդովը մարզվել է ՊՍԺ-ի ձյուդոիստների հետ (լուսանկար)

30 Նոյեմբերի 2018 19:08
Նուրմագոմեդովը մարզվել է ՊՍԺ-ի ձյուդոիստների հետ (լուսանկար)

UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պարապմունք է անցկացրել ՊՍԺ-ի ձյուդոիստների հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՍԺ-ի ձյուդոյի մարզական ակումբի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, մարզմանը մասնակցել է նաև 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն Ջամել Բուրասը:

Հավելենք, որ ռուս մարզիկը նաև ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ ՊՍԺ - «Լիվերպուլ» հանդիպմանը, որտեղ փարիզցիները 2:1 հաշվով հաղթանակ էին տոնել:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: