ՄաքԳրեգորին զրկել են վարորդական իրավունքից

28 Նոյեմբերի 2018 19:44
ՄաքԳրեգորին զրկել են վարորդական իրավունքից

UFC-ի մարտիկ Կոնոր ՄաքԳրեգորը զրկվել է վարորդական իրավունքից, տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իռլանդացուն տուգանել են սահմանված արագությունը գերազանցելու համար և 6 ամսով զրկել վարորդական իրավունքից: Կոնորը սլացել է 154 կմ/ժ արագությամբ մի վայրում, որտեղ թույլատրվող արագության վերին սահմանը 100 կմ/ժ-ն է: Վայրը գտնվում է նրա տնից 40 կմ հեռավորրության վրա:

Հավելենք, որ 30-ամյա մարտիկը հայտարարել էր, որ ցանկանում է ռևանշ մրցամարտ անցկացնել Խաբիբ Նուրմագոմեդովի դեմ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: