Եթե Կոնորը հրավիրի թեյ ըմպելու՝ կշտապեմ օդանավակայան. Նուրմագոմեդով

26 Նոյեմբերի 2018 19:40
Եթե Կոնորը հրավիրի թեյ ըմպելու՝ կշտապեմ օդանավակայան. Նուրմագոմեդով

UFC-ի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չնայած բոլոր տարաձայնություններին՝ ՄաքԳրեգորին չի համարում իր թշնամին:

«Կարող էի պատկերացնել, որ Կոնորը հանձնվելու է: Նա արել է դա նաև իմ դեմ մենամարտելուց առաջ: Իմ պլանը նոկաուդի չենթարկվելն էր. երկրորդ պլան, պարզապես, չունեի: Օկտագոնի փակվելուց հետո ամբողջ հույսդ դու ես, իսկ այնտեղից միայն մեկն է դուրս գալիս հաղթանակած, մյուսը՝ հանձնվում է, և դա արեց ՄաքԳրեգորը: Համաձայն եմ, որ այս ամենը շոու է, սակայն օկտագոնի փակվելուց հետո սկսվում է իսկական սպորտը:
Նա իմ թշնամին չէ. դեռ 2016 թվականից գիտեի, որ մեր ճանապարհները խաչվելու են: Իմ անունը շոշափվում էր, որպեսզի Ալվարեսը պարտադրված լինի մենամարտել Կոնորի դեմ: Նրա համար լավագույնը հենց իռլանդացուն պարտվելն էր, քանի որ իր հոնորարը այդ դեպքում չափից շատ մեծ էր լինելու:

Կրկնում եմ՝ նա իմ թշնամին չէ և եթե զանգահարի ու հրավիրի թեյ ըմպելու՝ կշտապեմ օդանավակայան»,- ռուս մարտիկի խոսքերը փոխանցում է կազմակերպության պաշտոնական էջը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: