Վստահ չեմ, որ դեկտեմբերի 10-ից հետո տղաս կկարողանա մենամարտել ԱՄՆ-ում. Նուրմագոմեդովի հայր

26 Նոյեմբերի 2018 17:48
Վստահ չեմ, որ դեկտեմբերի 10-ից հետո տղաս կկարողանա մենամարտել ԱՄՆ-ում. Նուրմագոմեդովի հայր

UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը խոսել է իր որդու վերջնական պատժի, կազմակերպության հետ պայմանագրի երկարաձգման և Տոնի Ֆերգյուսոնի դեմ հնարավոր մենամարտի մասին:

«Կտեսնենք՝ ինչ կառաջարկեն մեզ, հետո որոշում կկայացնենք: Լավ կլինի, եթե Խաբիբը ամենաքիչը 2 մենամարտ անցկացնի, բայց ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի 10-ի՝ Նևադայի Ատլետիկայի հանձնաժողովի կայացրած որոշումից հետո: Կան բաներ, որոնք մեկնաբանել չեմ կարող:
Դեռևս պաշտոնական փաստաթղթեր չենք տեսել, սակայն կարող եմ հավաստիացնել, որ միշտ էլ հետաքրքրում են լավագույնների դեմ մենամարտերը: Բայց բոլոր հարցերի պատասխաները՝ դատարանի որոշումից հետո: Վստահ չեմ, որ դեկտեմբերի 10-ից հետո տղաս հնարավորություն կունենա մենամարտել ԱՄՆ-ում, բայց հուսով եմ՝ արդար որոշում կլինի»,- Անդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է ringside24-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նուրմագոմեդովը հաղթել էր Կոնոր ՄաքԳրեգորին՝ կիրառելով պարանոցի խեղդում հնարք:

Հավելենք, որ տիտղոսը պաշտպանելուց հետո ռուս մարզիկը ձեռնոց էր նետել բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: