Խաբիբի դեմ մենամարտից հետո Մեյվեզերը ջուր կխմի ձողիկով. Նուրմագոմեդովի գործակալ

22 Նոյեմբերի 2018 18:36
Խաբիբի դեմ մենամարտից հետո Մեյվեզերը ջուր կխմի ձողիկով. Նուրմագոմեդովի գործակալ

Խաբիբ Նուրմագոմեդովի գործակալ Ալի Աբդել-Ազիզը պատմել է, որ շուտով կարող են բանակցություններ սկսել բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ:

«Խաբիբը հարգում է UFC-ի կանոնները և Դանա Ուայթին և կպահպանի բոլորը կետերը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Դրանից հետո մենք կսկսենք բանակցությունները Ֆլոյդի հետ և հաջողության դեպքում՝ նրանք կմենամարտեն 2019 թվականին: Վստահ եմ, որ կարող ենք հաղթել նրան բռնցքամարտի կանոններով մարտում: Մեյվեզերը նշում է, որ ինքը միայն այդ դեպքում կմենամարտի, որ ինքն է գլխավոր կողմը, սակայն ի՞նչ գլխավոր կողմ, եթե դու 50 տարեկան ես և գնում ես Ճապոնիա՝ պայմանավորված մենամարտի մասնակցելու:
Մի բան կարող եմ ասել. եթե նա համաձայնվի Նուրմագոմեդովի դեմ կռվել UFC-ի կանոններով, հավաստիացնում եմ ձեզ՝ մենամարտից հետո չի կարողանա քայլել և ջուր կխմի ձողիկով»,- Ալիի խոսքերը մեջբերում է TMZ-ը:

Հավելենք, որ Մեյվեզերը ММА-ի կանոններով կմենամարտի ճապոնացի քիք-բռնցքամարտիկի հետ դեկտեմբերի 31-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: