UFC. Կկոտրեմ ՄաքԳրեգորին. Տոնի Ֆերգյուսոն

21 Նոյեմբերի 2018 19:58
UFC. Կկոտրեմ ՄաքԳրեգորին. Տոնի Ֆերգյուսոն

UFC-ի ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել իր և Կոնոր ՄաքԳրեգորի հնարավոր մենամարտի մասին:

«Կարծում եմ՝ ես ինձ ավելի լավ եմ զգում ձախլիկների դեմ պայքարում: Այդ մենամարտերը ավարտել եմ ժամանակից շուտ: Կապ չունի բռնցքամարտի, թե UFC-ի կանոներով կլինի իմ և Կոնորի մարտը, միևնույն է՝ կկոտրեմ նրան մի քանի ռաունդների ընթացքում:

ՄաքԳրեգորը ոչինչ չի կարող անել իմ դիմացկունության և ատլետիզմի դեմ»,- գրել է ամերիկացին իր թվիթերյան էջում:

Հավելենք, որ Տոնի Ֆերգյուսոնին է պատկանել ասոցացիայի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը: 34-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ մակարդակի 24 մենամարտ է ունեցել, որոնցում 21 հաղթանակ է տոնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: