Նուրմագոմեդովի հայրը Մաքգրեգորին հրավիրել է Դաղստան

19 Հոկտեմբերի 2018 22:10
Նուրմագոմեդովի հայրը Մաքգրեգորին հրավիրել է Դաղստան

Խառը մարտերի աշխարհի (UFC) չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը իռլանդացի մարտիկ Կոնոր Մաքգրեգորին հրավիրել է Դաղստան, որտեղ անցկացվելու է պրոֆեսիոնալ մարտական սամբոյի  աշխարհի առաջնությունը: Այս մասին ահղորդում է Советский спорт-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբդուլմանապը նշել է, որ պետք է բարեգութ լինել և ինքը ներել է իր որդու հակառակորդին ու նրան հրավիրել այդ մրցաշարին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին: 

Հիշեցնենք, որ Մաքգրեգորն ու  Նուրմագոմեդովը մենամարտել էին հոկտեմբերի 7-ին Լաս–Վեգասում, որում հաղթել էր ռուս մարտիկը՝ կիրառելով խեղդող հնարք: Մենամարտի ավարտից հետո էլ երկու մարզիկների թիմերի միջև ծեծկռտուք էր սկսվել, որը հնարավոր եղավ կանխել իրավապահների միջամտությամբ:

Մինչ մենամարտը, իռլանդացին բազմիցս վիրավորել էր Նուրմագոմեդովին՝ անպարկեշտ արտահայտություններ անելով ռուս մարզիկի հոր և կրոնի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: