Հայտնի է, թե որքան գումար է Մաքգրեգորն առաջարկել Նուրմագոմեդովին ռևանշ մենամարտի համար

16 Հոկտեմբերի 2018 12:19
Հայտնի է, թե որքան գումար է Մաքգրեգորն առաջարկել Նուրմագոմեդովին ռևանշ մենամարտի համար

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորեղբայրը՝ Ալեքսը, պատմել է, որ Քոնոր Մաքգրեգորն իր զարմիկին 15 միլիոն եվրո է առաջարկել ռևանշ մենամարտ անցկացնելու համար: 

«Լավ կլինի՝ Քոնորը մեկ այլ մրցակից գտնի, քանի որ Խաբիբը ցանկանում է Ֆերգյուսոնի հետ մենամարտել, այնուհետև ավարտել կարիերան»,- Ալեքս Նուրգամոմեդովի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին կայացած մենամարտում 30-ամյա մարզիկը 4-րդ ռաունդում հաղթել էր Մաքգրեգորին և պաշտպանել տիտղոսը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: