UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, թե ժամանակին ինչպես է ծանոթացել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Մի օր ասացին, որ Ինստագրամում ինձ սկսել է հետևել Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն ես մտածեցի, որ կատակում են: Հետո տեսա, որ դա այդպես է: Ընկերներիս խորհրդով գրեցի նրան և նա շատ արագ պատասխանեց: Նա ինձ հարցրեց, թե արդյո՞ք ես կարող եմ Դեյնա Ուայթին ասել, որ ինձ տա UFC-201, որպեսզի մենամարտեմ Դոս Անյոսի հետ: Այդ ժամանակ ես նրան լուսանկար ուղարկեցի, որտեղ հարվածում էի Դոս Անյոսին:
Կրիշտիանուին ասացի, որ հաջորդ մարտն անցակցնելու եմ աշնանը և կցանկանայի, որ դու նույնպես ներկա գտնվեիր ու աջակցեիր: Նա ինձ պատասխանեց, որ եթե այդ օր խաղ չունենա և զբաղված չլինի անպայման կգա»,- Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերում The Sun-ը: