Ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, բայց ես պետք է պատժեի Մաքգրեգորին իր խոսքերի համար. Նուրմագոմեդով

07 Հոկտեմբերի 2018 11:42
Ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, բայց ես պետք է պատժեի Մաքգրեգորին իր խոսքերի համար. Նուրմագոմեդով

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է Քոնոր Մաքգրեգորի դեմ տոնած հաղթանակն ու նաև ներողություն խնդրել իր պահվածքի համար:

«Բոլորը խոում են միայն այն մասին, որ վերջում ես դուրս եկա ռինգից: Ինչու՞ ոչ ոք չի խոսում այն մասին, որ Մաքգրեգորը հարձակվել էր ավտոբուսի վրա և կարող էր մարդ սպանել: Կամ այն մասին, որ նա վիրավորել էր ինձ, ծնողներիս, իմ ազգին, կրոնին: Ես չեմ կարող հանդուրժել նման բաները:

Ես ասել էի, որ ցանկանում փոփոխություններ կատարել այս մարզաձևում:

Ես գիտեմ, որ տուն վերադառնալուց հայրս բարկանալու է իմ վրա: Ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, բայց ես պետք է պատժեի Մաքգրեգորին իր խոսքերի համար»,- ասել է ռուս մարտիկը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: