Երկար սպասված մենամարտը կայացավ. Նուրմագոմեդովը Մաքգրեգորին ցույց տվեց իր տեղը (տեսանյութ)

07 Հոկտեմբերի 2018 11:18
Երկար սպասված մենամարտը կայացավ. Նուրմագոմեդովը Մաքգրեգորին ցույց տվեց իր տեղը (տեսանյութ)

Լաս Վեգասում կայացավ MMA-ի (խառը մենամարտեր) պատմության ամենասպասված մենամարտներից մեկը:

Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը տիտղոսի պաշտպանության համար մենամարտեց Քոնոր Մաքգրեգորի հետ:

Արդեն 4-րդ ռաունդում ռուսաստանցի մարտիկը ստիպեց իռլանդացուն հանձնվել:

Հարկ է նշել, որ Մաքգրեգորին հաղթելուց հետո Նուրմագոմեդովը դուրս եկավ ռինգից և ձեռնամարտի բռնվեց մրցակցի թիմակիցների հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: