Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչի»-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

07 Հոկտեմբերի 2019 22:50
Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչի»-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ու «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ռուսական թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայություն:

Նշենք, որ նախորդ ամսվա ընթացքում Կարապետյանը «Սոչի»-ի կազմում մասնակցել էր 3 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ, որը խփել էր Մոսկվայի «Դինամո»-ին խաղի վերջին րոպեին, ինչի շնորհիվ իր թիմը ահղթել էր 3:2 հաշվով:

25 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: