«Կայսար»-ը նվաճեց Ղազախստանի գավաթը. Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

06 Հոկտեմբերի 2019 17:02
«Կայսար»-ը նվաճեց Ղազախստանի գավաթը. Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Կայսար»-ն ակումբային պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Ղազախստանի գավաթակիր՝ եզրափակիչում հաղթանակ տոնելով «Ատիրաու»-ի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ էր դուրս եկել «Կայսար»-ի մեկնարկային կազմում և դարձավ իր թիմի առաջին գոլի փոխանցման հեղինակը:

«Կայսար»-ը հաղթանակ տարավ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ:

«Կայսար»-ը վերջին անգամ Ղազախստանի գավաթը նվաճել էր 1999 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: