Հայկական լեգեոն. «Ակտոբե»-ն ոչ-ոքի խաղաց, Պիզելին մասնակցեց տանտերերի առաջին գոլային գրոհին (տեսանյութ)

29 Սեպտեմբերի 2019 16:53
Հայկական լեգեոն. «Ակտոբե»-ն ոչ-ոքի խաղաց, Պիզելին մասնակցեց տանտերերի առաջին գոլային գրոհին (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում «Ակտոբե»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Տարազ»-ի հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր թիմի մեկնարկային կազմում էր ու 84 րոպե անցկացրեց խաղադաշտում:

Մեր ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցություն ունեցավ իր թիմի գոլային գրոհին:

Այս պահի դրությամբ «Ակտոբե»-ն 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Ակտոբե» - «Տարազ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: