Հայկական լեգեոն. Ալեքսանդր Կարապետյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղում (տեսանյութ)

22 Սեպտեմբերի 2019 17:00
Հայկական լեգեոն. Ալեքսանդր Կարապետյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղում (տեսանյութ)

ՌՊԼ-ի 10-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սոչի»-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին ու փոխարինման մտավ հանդիպման 77-րդ րոպեին՝ 2:2 հաշվի ժամանակ:

Երբ թվում էր, խաղն այդպես էլ ոչ-ոքի կավարտվի, մեր ֆուտբոլիստը հիանալի կասեցրեց դարպասաձողից հետ եկած գնդակն ու խփեց հաղթական գոլը:

Այս պահին «Սոչի»-ն 9 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է:

«Դինամո Մոսկվա» - «Սոչի»՝ 2:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: