Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը արտագնա հաղթանակ տոնեց Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ, Հարոյանը մասնակցեց խաղին

14 Սեպտեմբերի 2019 19:24
Հայկական լեգեոն. «Ուրալ»-ը արտագնա հաղթանակ տոնեց Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ, Հարոյանը մասնակցեց խաղին

Ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրալ»-ը հյուրընկալվեց Մոսկվայի «Սպարտակ»-ին: 

«Ուրալ»-ը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց: 

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Վարազդատ Հարոյանը: 

Նշենք, որ այս խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դեղին քարտի արժանացավ: 

Այս հաղթանակից հետո Հարոյանի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր: 

«Սպարտակ» Մ. - «Ուրալ»՝ 1:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: