Sport24. Էրիկ Վարդանյանը կտեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»

31 Օգոստոսի 2019 23:04
Sport24. Էրիկ Վարդանյանը կտեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»

«Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում:

Ինչպես հաղորդում է Sport24.ru-ն, կողմերի միջև բանակցություններն ավարտական փուլում են, ու 21-ամյա խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Երևանյան թիմի կազմում Վարդանյանն անցկացրել է 61 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նրա գործող պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 350 հազար եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: