Հայկական լեգեոն. Բարսեղյանը հերթական գոլն է խփել Ղազախստանի առաջնությունում, «Կայսար»-ը պարտվել է «Ակտոբե»-ին (տեսանյութ)

31 Օգոստոսի 2019 21:27
Հայկական լեգեոն. Բարսեղյանը հերթական գոլն է խփել Ղազախստանի առաջնությունում, «Կայսար»-ը պարտվել է «Ակտոբե»-ին (տեսանյութ)
 Ղազախստանի Պրեմեր Լիգայի 25-րդ տուրի շրջանակում  «Կայսար»-ը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց  «Ակտոբե»-ին:
 
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հայտավորված էր «Կայսար»-ի մեկնարկային կազմում ու 84-րդ րոպեին խփեց իր թիմի հեղինակության գնդակը:
 
Հավելենք, որ 21-րդ րոպեից սկսած տանտերերը գործում էին 10 հոգով:
 
Մրցաշարի առաջատարը «Տոբոլ»-ն է (52 միավոր), իսկ մեր ֆուտբոլիստի ակումբը 37 միավորով 6-րդն է:
 
Բարսեղյանը մասնակցել Ղազախստանի առանության 23 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 2 արյդյունավետ փոխանցման հեղինակ:
 
«Կայսար» - «Ակտոբե»՝ 1:3
 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: