Հայկական լեգեոն. «Կայսար»-ը պարտվեց «Ժետիսու»-ին, Բարսեղյանն ու Հովհաննիսյանը մասնակցեցին խաղին

25 Օգոստոսի 2019 22:07
Հայկական լեգեոն. «Կայսար»-ը պարտվեց «Ժետիսու»-ին, Բարսեղյանն ու Հովհաննիսյանը մասնակցեցին խաղին

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում հանդիպեցին «Կայսար»-ը և «Ժետիսու»-ն: 

Կամո Հովհաննիսյանի թիմը 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց: 

Տանտերերի վինգեր Տիգրան Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նա աչքի ընկավ միայն դեղին քարտով:

Իսկ ահա «Ժետիսու»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը խաղաց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 60-րդ րոպեին: 

Այս խաղից հետո թիմերը շարունակում են գտնվել մրցաշարային աղյուսակում հարևան դիրքերում: «Ժետիսու»-ն 5-րդն է՝ 4 միավորով գերազանցելով «Կայսար»-ին: 

«Կայսար» - «Ժետիսու»՝ 0:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: