Հայկական լեգեոն. ԲԿՄԱ-ն չկարողացավ կոտրել «Սոչի»-ի դիմադրությունը, Կարապետյանը մասնակցեց խաղին

11 Օգոստոսի 2019 22:31
Հայկական լեգեոն. ԲԿՄԱ-ն չկարողացավ կոտրել «Սոչի»-ի դիմադրությունը, Կարապետյանը մասնակցեց խաղին

Ռուսական Պրեիեր լիգայի 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի ներքո գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սոչի»-ի հետ:

Հյուրերի կազմում 60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 66-րդ րոպեին մեր ֆուտբոլիստն արժանացավ դեղին քարտի:

Այսպիսով, «Սոչի»-ն վաստակած 2 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում:

ԲԿՄԱ - «Սոչի»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: