Հայկական լեգեոն. Բաբայանը անկյունայինից գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ նպաստելով «Հոբրո»-ի դժվարին հաղթանակին (տեսանյութ)

02 Օգոստոսի 2019 22:51
Հայկական լեգեոն. Բաբայանը անկյունայինից գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ նպաստելով «Հոբրո»-ի դժվարին հաղթանակին (տեսանյութ)

Դանիայի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Հոբրո»-ն մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Սիլկեբերգ»-ի հետ:

Հյուրերը հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն ընդգրկված էր «Հոբրո»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

1:1 հաշվի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը անկյունայինից գնդակը պտտեցրեց դեպի դարպասը, որին գլխի հարվածով արձագանքեց Պեդերսենն՝ առաջ մղելով իր թիմին:

Այս պահին «Հոբրո»-ն 6 միավորով 6-րդ հորիզոնականում է:

«Սիլկեբերգ» - «Հոբրո»՝ 2:3

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: