Հայկական լեգեոն. «Կայսար»-ը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

06 Հուլիսի 2019 21:16
Հայկական լեգեոն. «Կայսար»-ը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Ղազախստանի առաջնության 17-րդ տուրում «Կայսար»-ը հյուրընկալել է Կարագանդայի «Շախտյոր»-ին:

Տանտերերը գոլեր են հեղինակել 17-րդ ու 29-րդ րոպեներին: Այնուամենայնիվ, ունենալով մեծ առավելություն՝ նրանց չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը:

Հյուրերը խաղի հաշիվը կրճատել են 35-րդ րոպեին, հավասարացրել՝ 63-րդին:

«Կայսար»-ի կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել վինգեր Տիգրան Բարսեղյանը: 

Այս արդյունքից հետո մեր ֆուտբոլիստի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

«Կայսար» - «Շախտյոր»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: