«Հոբրո»-ն ընկերական խաղ է անցկացրել դանիական «Հորսենս»-ի հետ:
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը:
Մեր խաղացողը 44-րդ րոպեին կարողացել է դառնալ գոլի հեղինակ և բացել խաղի հաշիվը:
Սակայն 23-ամյա խաղացողի գոլը բավարար չի եղել, որպեսզի «Հոբրո»-ն հաղթի: Բաբայանի թիմը ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել:
Դանիայի ընթացիկ առաջնությունում հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է 15 խաղի, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: