Transfermarkt. Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը աճել է (լուսանկար)

25 Հունիսի 2019 18:01
Transfermarkt. Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը աճել է (լուսանկար)

Հայաստանի հավաքականի ու «Կայսար»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը վերջին շրջանում լուրջ արդյունավետություն է ցուցադրում: 25-ամյա վինգերը նախ գոլերի հեղինակ դարձավ ազգային ընտրանու կազմում, որից հետո նրա դուբլը «Կայսար»-ին դուրս բերեց Ղազախստանի Գավաթի եզրափակիչ:

Transfermakt հեղինակավոր պորտալի վերջին թարմացման արդյունքում (2019 թվականի հունիսի 13) Բարսեղյանի տրանսֆերային արժեքը 750000 եվրոյից աճել է՝ դառնալով 1 մլն:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայազգի ռմբարկուն 15 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: